Կիսուրս ու մերս իրար հետ լեզու չեն գտնում, արդեն զզվել եմ դրանց անիմաստ կռիվներից. հլը էն օրը երկուսով ինչ սարքեցին մեր տունը, ես էլ խայտառակ էղա

Չեմ հասկանում, թե սրանց միջով ինչ սև կատու ա անցել: Առաջին իսկ օրվանից մերս ու կիսուրս ատում են իրար, բայց ախր դրա համար պատճառ էլ չունեն:

Ուղղակի չեն կարում յոլա գնան ու վերջ: Բայց վերջը գոնե էդքան հասունություն ու տակտ պտի ունենան որ էդ իրանց մեջ պահեն, ոչ թե սենց ամեն հա-ին չէ-ին ինձ երկուսով խայտառակ անեն:

ԷՆ օրը մեր տանը հավաքույթ էր, բարեկամներով հարևաններով հավաքվել էինք: Սրանք էլի սկկսեցին մի կես խոսքից իրար թարս հասկանալ ու իրար կծել:

Դիմացան դիմացան, բայց արդեն վերջում նենց կռիվ սկսեցին որ ես ուզում էի գլուխս առնեի փախնեի: Ես ու ամուսինս ապշած իրար դեմքի էինք նայում, երկուսս էլ հիասթափված մեր ծնողների անադեկվատ պահվածքից:

Ախր ոնց կարելի ա ոչ մի բան հաշվի չառնել ու էդքանի մոտ իրար տենց բառերով վիրավորել: Առանց էն էլ էդ բարեկամներին էլ պատճառ ա պետք, որ ստեղ ընդեղ խոսեն: Դե էդ ա էլի, մարդիկ ապահովում են իրանց բամբասանքի թեման: