Կյանքից հեռացել է «Կլոն» սերիալի աստղը
Extra Globo-ն տեղեկացնում է, որ Ռիո դե Ժանեյրոյում կյանքի 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի «Կլոն» սերիալի դերասանուհի Ֆրանսուազա Ֆորթոնը:

Ֆրանսուազան հայ հանրությանը հայտնի է «Կլոն» սերիալից, որտեղ մարմնավորում էր Սիմոնեի՝ պրոֆեսոր Ալբիերիի օգնականի դերը։
Դերասանուհին շարունակել է խաղալ մինչ 2019 թվականը: Հեռուստատեսությունում նրա վերջին աշխատանքը «Սեր առանց սահմանների» ժապավենն է եղել։
