4654-68679

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային շտապ 13,6 մլրդ դոլար տրամադրելու, ինչպես նաեւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ԱՄՆ-ի պետական ծրագրերի աշխատանքի աջակցության համար 1,5 տրլն դոլար հատկացնելու եւ կառավարության փակումը թույլ չտալու օգտին, տեղեկացրել է Reuters-ը։

7575675-675765

Օգնությունն Ուկրաինային նախատեսված է նրա զինված ուժերին աջակցելու եւ քաղաքացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է, որ 13,6 մլրդ դոլարը, հավանաբար, օգնության ցուցաբերման ավելի լայն ջանքերի ընդամենը մի մասն է։

4546-7767

«Մենք բոլորս պետք է ավելին անենք, որպեսզի օգնենք Ուկրաինային վերականգնվել առաջիկա շաբաթներին կամ ամիսներին եւ երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Փելոսին։