Լուրը իմանալուց հետո Սուսաննայի ամուսինը թողեց երկու երեխաներին ու ընդմիշտ հեռացավ

Երկու աղջիկներին միայնակ մեծացնող մայրն՝ մեծ դժվարությամբ է կարողանում օրվա ապրուստը գտնել։ Միայն նպաստ ստանալով չի կարող տան բոլոր հարցերը լուծել։ Կոմունալ վճարումները երբեմն ուշացնելու պատճառով օրերով լույս ու գազ չեն ունենում։ Երեխաները դեռ փոքր են չեն հասկանում ընտանիքի սոցիալական խնդիրների ծանրությունը, մայրը փորձում է նրանց հեռու պահել այդ ամենից։

children

Սուսաննան օրվա մեջ չորս ժամ է աշխատում, մնացած ժամանակ տանն  է լինում, որ կարողանա երեխաների խնամքով նաև զբաղվել։ Հացի փռում  է աշխատում, առավոտյան շատ շուտ գնում է, երեխաները դեռ քնած են լինում, այդ ընթացքում հարևանի կինն է նրանց ուշադրություն դարձնում։

Captura

Սուսաննայի ամուսինը նրան լքել է, երբ իմացել է, որ երկրորդ երեխային են սպասում։  Որտեղ է հիմա նա գտնվում կինը չգիտի, բայց տեղեկություններ ունի, որ նորից է ամուսնացել ու այդ կնոջից երեխա է ունեցել։ Ինչու չցանկացավ իր երեխաներին պահել, այլ գնալ ուրիշից նորից երեխա ունենալ Սուսաննա դժվարացավ պատասխանել։