Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով՝ Լավրովն ու Բայրամովը երեկ զրույց են ունեցել

Փետրվարի 16-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

bayramov

Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

lavrov_bayramov

Այդ համատեքստում ընդգծել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների բոլոր դրույթները պահպանելու կարևորությունը: Քննարկվել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները և այլ արդիական հարցեր: