7568549-8734536

Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 10-ին՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում: Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ТАСС-ը:

586895-8376587

«Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

375868-82643784

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է տեղեկությունը: