Երգչուհի Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով սպորտային կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է մոխրագույն կոմբինեզոն, սպիտակ բլուզ, նույն երանգի սպորտային կոշիկներ։ Նրա մազերը հավաքված են, նախընտրել է նուրբ շպար։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր կարմիր երանգի ուլտրակարճ զգեստ, որն ընդգծում էր նրա սլացիկ ոտքերը, նույն գույնի բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր արտահայտիչ շպար։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում կաշվե սեւ բաճկոնն ու փոքրիկ պայուսակը։ «Երեկվա մրսած երեկոյի մասին», — գրել էր Լիլուն: