Լոռու մարզի Սպիտակ համայնքն աղբանոցի է վերածվել. քաղաքացիներն ահազանգում են

Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից տեսանյութերով  ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։

25489

Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն խնդրելու:

2545

Այդ գումարներով նախատեսվում է ձեռնարկել միջոցներ համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։