«Դժվա՞ր էր հեռախոսին պատասխանելը, սրիկա՛». ինչու՞ Լուկաշենկոն վիրավորեց ուկրաինացի գործընկերոջը

Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը նախազգուշացված է եղել հնարավոր հատուկ գործողությունների մասին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել, զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

putin

Լուկաշենկոն Բելառուսի պաշտպանության նախարար Վ. Խրենինից ճշտել է, արդյոք նա ուկրաինացի գործընկերոջը փոխանցել է ՌԴ ԳՇ–ի հետ կապ հաստատելու անհրաժեշտությունը։

57667-5667

Խրենինը պատասխանել է, որ կատարել է Լուկաշենկոյի կարգադրությունն ու կապ է հաստատել ուկրաինական գործընկերոջ հետ։ Սակայն ուկրաինացի նախարարը չի զանգահարել։

«Լսե՛ք, չէ՞ որ պատմության մեջ դեպքեր են եղել, երբ Խրուշչովը Քենեդիին է զանգահարել գիշերն ու դադարեցրել ջերմամիջուկային պատերազմը։ Իսկ այստեղ, ասացեք խնդրեմ, դժվար էր զանգահարելը, լսափողը վերցնելը։ Սրիկա՛», – ընդգծել է Լուկաշենկոն։