Լուսինե Թովմասյանի ոճային լուքը

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

4564-43657

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը շրջազգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի տոպի ու պիջակի հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու երկարաճիտներ ընտրել։ «Երեւանս»,- հրապարակումը մակագրել է նա։

5464-57568

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն սեւ բլուզ էր կրում։ «Բացի նրանից, որ այսօր ես քնած մնացի եւ ուշացա հանդիպումից (իսկ ես չեմ սիրում ուշանալ), հասցրի հարդարել մազերս եւ դիմահարդարվել ինքնուրույն»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։