lusine

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է ընտանեկան հանգստի ընթացքում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը վագրային պրինտով զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։