«Կնոջ գեղեցկության գրավականը գնահատանքն է սիրելիի կողմից»․ Լուսինե Թովմասյան (լուսանկար)

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

lusine-tovmasyan

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում գեղեցկուհին կրում է մարմինն ընդգծող զգեստ, որը համադրել է թափանցիկ ձեռնոցների հետ։ Նրա մազերն արձակված են, արտահայտիչ ու ընդգծված շպարով է։ Լուսինեի կերպարն ամբողջական են դարձնում ծավալուն ականջօղերը։  «Կնոջ ամենամեծ նվերը սերն ու սիրված լինելն է։

lusine-tovmasyan

Նրա գեղեցկության գրավականը գնահատանքն է սիրելիի կողմից։ Երջանկություն է կողքիդ ունենալ մեկին, ում կարող ես անվերջ շնորհակալ լինել անհատականությունդ ընդգծելու ու լրացնելու համար», — լուսանկարը մակագրել է գեղեցկուհին։