Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով, հաղորդում է Reuters-ը։

«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, անմիջական, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ»,- խոստովանել է Մակրոնը։
Մակրոնն իր զրույցի գլխավոր նպատակն անվանել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու խնդրանքը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության պահպանումը չափազանց կարեւոր է։

Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիան ռազմական տեխնիկա կտա Ուկրաինային: Մակրոնի խոսքով, Ուկրաինան Ֆրանսիայից նաեւ ֆինանսական օգնություն կստանա 300 մլն եվրոյի չափով: