«Բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին». Մամեդով

Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը վստահ է, որ իրենց այցը Հայաստան լավ նշան է երկու երկրների հարաբերությունների հաստատման հարցում։ Մամեդովը նման կարծիք հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։Հայտնել էինք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին Երևան են ժամանել ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը:Մամեդովը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության համար։

mamedov

Նա նշեց նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար շատ կարևոր է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցելը, ինչպես նաև երկու երկրների երկխոսությունները«Ինչ վերաբերվում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։

mamedov

Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,–ասաց Մամեդովը` հավելելով, որ չեն ուզում անդրադառնալ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 4000 ադրբեջանցիների ճակատագրերի «խեղմանը»։