mankavarzh

Ուսուցչի աշխատավարձը մեր երկրում մնում է ամենացածրների մեջ, չնայած որ այդ մարդիկ տարիներ շարունակ սերունդներ են կրթում ու տալիս երկրի համար լավ մասնագետներ։ Բայց ոչ մի կառավարության այդ հարցը չհուզեց, նրանք գուցե համարեցին, դա ուսուցչի պարտքն է ու նրանք պետք է անեն իրենց աշխատանքը՝ ամնեայն պատասխանատվությամբ։ Այո, ուսուցիչները մեկ րոպե անգամ չեն զլացել իրենց աշխատանքում, բայց պետությունը տարիներ շարունակ նրանց պահում է նվազագույն աշխատավարձով։

mankavarzh

Հայաստանում ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելու համար միայն հավելավճարի քաղաքականությունը բավարար չէ, շատ կարևոր է աշխատավարձային քաղաքականություն մշակել։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հույս ունի, որ առաջիկայում իրենց առաջարկած ծրագիրը կյանքի կկոչվի, և ուսուցիչները կարող են գրավիչ աշխատավարձ ստանալ։

Անդրեասյանի խոսքով՝ այս պահին ուսուցիչներն ունեն հնարավորություն կամավոր ատեստավորվելու և տարրակարգի միջոցով աշխատավարձը կրկնապատկելու։«Սա նշանակում է, որ մաքսիմալ աշխատավարձի հնարավոր չափը կարող է դառնալ 400,000 դրամ»,-ասաց նա։