Մարդ ու կնիկ իրար միս են ուտում, ես իրանց հաշտեցնում են, վերջում ես մեղավոր դուրս գալիս․ էս կիսուր լինելն էլ մի դարդա

Տղաս ու հարսս շատ անհաշտ զույգ են։ Ամեն ստից բանի տունը կռիվ են գցում, էնքան են անում, որ էդ վեճերի պատճառով խեղճ թոռներս հոնգուր-հոնգուր լացում են։ Սիրտս չի դիմանում, որ էդ վեճերը տեսնում եմ։ Ամեն անգամ բաժանում եմ հարսիս ու տղուս, հաշտեցնում, մի քիչ ժամանակ ա անցնում, վերջում մեղավորը ես եմ դուրս գալիս։ Զզվել եմ արդեն էս վիճակից։ Էլ չեմ խառնվելու ոչ մեկի հարաբերություններին, ո՛չ հաշտեցնելու եմ, ո՛չ իրավիճակ մեղմեմ։

Ժողովուրդը ճիշտ ա ասում, որ ասում ա․ «լավություն անողի գլուխն ա ծակ»։ Թող ինքնուրույն իրանց հարցերը լուծեն։ Տունն էլ հենց կռիվ ընկավ, թեռներիս ձեռքից բռնելու եմ  հելնենք դուրս, զբոսնենք, պաղպաղակ ուտենք։ Հերիք եղավ բոլ եղավ ինչքան ես ու խեղճ թոռներս սթրես տարանք էս երկու անհաշտի ձեռքը։

error: Content is protected !!