Ինչու՞ հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ․ Ա․ Թաթոյանն լուրջ բացթողումներ է արձանագրել

Արման Թաթոյան խոսել է զինվորական ծառայություն անցնող կանանց լրացուցիչ երաշխիքներ տալու անհրաժեշտության մասին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշում է, որ ս հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում:

Tatoyan

Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև:«Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների»,-նշել է Թաթոյանը։

zinvorakan

Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից և բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Շեշտվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Բացի այդ, հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: