tatoyan

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական:

arsen-torosyan

Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է:

MIP

Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել:

Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը։

Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,