567668-645767

Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումների 4–րդ փուլը կանցկացվի Բաքվում, Հայաստանի թիմը չի մասնակցի։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։Նրա խոսքով` առաջին անգամ է, որ Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներին երկիրը պետք է միավորներ հավաքի, որպեսզի կարողանա մասնակցել Մարմնամարզության աշխարհի առաջնությանը։

455776-4657658

«Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներն անցկացվում են 4 փուլով։ Հայաստանը երկու փուլին արդեն իսկ մասնակցել է և լավ սրդյունքներ է գրանցել։ Երրորդ փուլը տեղի կունենա մարտի 15–ին` Կահիրեում, որին կմասնակցենք, իսկ չորրորդ փուլը տեղի կունենա Բաքվում, որին չենք մասնակցի»,–ասաց Սերոբյանը։

67586-5467

«Այս պահին մեր տղաները առաջին տեղում են և վստահ եմ, որ չորրորդ փուլի չմասնակցելու պարագայում անգամ կլինեն լավագույն եռյակում»,–ասաց նա։