Ոճային մայրիկ. Մայա Պողոսյանի լողափնյա կերպարը

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

maya

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են լողափնյա հանգստի ընթացքում։ Երիտասարդ մայրիկը ջինսե շորտ է կրում եւ բաց վարդագույն տոպ․ հագուստն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Մայա Պողոսյանն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։

maya

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր ամուսնու ու որդու հետ։ Լուսանկարն արվել էր Սեյշելյան կղզիներում ընտանեկան հանգստի ընթացքում։ Երիտասարդ մայրիկը հմայիչ կերպարում էր․ նա տոպ էր կրում, ջինսե շորտ։ Հրապարակումը մեկնաբանված չէր։