mankatun

Ռոմելան նախկին ամուսնուց երեք տարի առաջ է բաժանվել: Նրա հավաստմամբ ամուսինը հարբեցող էր, օրերով տուն չէր գալիս, եկած ժամանակ էլ հարբած էր գալիս ու ծեծում իրեն ու երեխաներին: Բաժանվելուց հետո, ընտանիքը բնակություն է հաստատաել Արարատի մարզում:

yerekha

Դոմիկում սարսափելի վիճակ է ու երեխաների համար անգամ տարական պայմաններ չկան, որ նրանց լողացնի: Ջուրը հարևանի տանից է բերում: Մի քանի ամիս առաջ նորից ամուսնացել է: Այս անգամ գյուղի հովիվի հետ: Այս տղամարդն էլ չի ցանկանում իր նախկին ամուսնուց ունեցած երեխաներին տեսնել ու խնամել: Սա պատճառ է դարձել, որ Ռոմելան հրաժարվի իր չորս անչափահաս երեխաներից ու նրանց հանձնի մանկատուն:

yerekhaner

Երեխաների համար գուցե մանկատունը ավելի լավ պայմաններ ապահովի, որովհետև այս տուն մտնողը՝ միանգամից կարող էր հասկանալ՝ ինչպիսի սարսափելի պայմաններում են ապրել տարիներ շարունակ չորս անչափահասները: Հարևանների խոսքով մայրը հոգեկան որոշակի խնդիրներ ունի ու երեխաներին հաճախ օրերով հաց չէր տալիս: