avtoshuka

Մեքենա գնորղների համար սա հաստատ լավ նորություն չէ, հատկապես, Նոր տարվա շեմին, երբ շատերը ցանկանում են փոխել իրենց հին մեքենաները՝ նորով։ Ավտոմեքենաների շուկայում գները միշտ տատանվում են։ Ասում են, լավ մեքենան իր գինը ունի ու չի կարող էժան լինել, բայց մասնագետները պնդում են, որ մեքենաների գները արհեստականորեն բարձրացել են։

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 88 մլրդ147 մլն դրամ: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 9.7 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել:

avto

Աշխարհում ավտոմեքենա արտադրող ընկերությունները Քովիդի պատճառով խնդրի առաջ են կանգնել եւ չեն արտադրել, այդ պատճառով տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: