Մերս որ իմացավ ես աղջկա եմ սիրում ու մենք ընկերություն ենք անում, նենց ռեակցիա տվեց, որ մինչև հիմա չեմ հավատում. էս վափշե նորմա՞լ ա, ժողովուրդ

Ես արդեն երկար ժամանակ ա նկատում եմ, որ ինձ տղաները դւոր չեն գալիս: Էս էղավ իմ մոտ ծանր հիասթափությունից հետո ու ես կտրականապես սկսեցի զզվել տղա երևույթից:

Բայց ամեն դեպքում մարդուն միշտ սեր ա պետք, դրա համար էլ ես էդ սերը սկսեցի ման գալ ուրիշ տեղերում:

Նենց էլ չի ընտանիքս մի նորմալ ընտանիք ա, որ ընդեղ ինձ սիրեին կամ ես ըդտեղից ստանայի էդ սերն ու ջերմությունը: Երևի հենց դրա համար էլ սիրահարվեցի մոտ ընկերուհուս ու երկար ժամանակ վախենում էի իրան ասեի դրա մասին:

Հետո ես իմ մեջ համարձակություն գտա ու խոստովանեցի իրան: Ինքը սկզբում շոկի մեջ ընկավ, հետո կամաց կամաց զգացի ոննց ա փոխվում ու պատասխանը դառնում ա դրական: Տենց մենք սկսեցինք շփվել արդեն որպես սիրելիներ:

Ես բոլորից թաքցնում էի էդ փաստը, բայց մի օր մերս լսեց ոնց եմ խոսում ընկերուհուս հետ ու ամեն ինչ հասկացավ: Ես մտածեցի որ հեսա կռիվ կսարքի, ինձ վերջին խոսքերը կասի ու դուրս կշպրտի տանից:

Բայց եղավ հակառակը: Ինքը ասեց ո էս իմ կյանքն ա ու ես եմ տնօրինում, եթե գտնում եմ որ էսա ճիշտը իմ համար, ինքը ընդհանրապես դեմ չի: Հիմա չգիտեմ էս պահվածքից ապշեմ թե ուրախանամ: Էս վափշե նորմա՞լ ա ժողովուրդ: