Մի շաբաթ առաջ աղջկաս ծնունդին մի հատ ճոխ ծաղկեփունջ էին ուղարկել, նենց էլ ուրախացել էինք, բայց հետո որ իմացանք ումիցա, գետինն էի մտել․ տեսեք ով էր ուղարկել, ամուսինս աղջկաս ծննդի օրով գնաց նենց կռիվ սարքեց, որ ցելի շենքը դուրս էր եկել

Աղջիկս մի շաբաթ առաջ դարձավ 18 տարեկան: Մեծ պատրաստություն էինք տեսել, ծնունդն էլ գիշերվա 12-ից սկսել էինք: Մերոնք էլ, իրա ընկերներն էլ եկել էի տորթով, փուչիկներով, նվերներով, աղջիկս ուրախացել էր, դե ծնողին էլ ինչա պետք, երեխուն սենց ուրախ որ տեսնումա, ինքնա երջանկանում:

Մինչև գիշերվա երկուսը երեքը մնացին հյուրերը գնացին, հաջորդ օրն էլ ռեստորան պիտի գնայինք, մինչև տնից դուրս գանք, դուռը թակում են, բացում ենք, մի ճոխ ծաղկեփունջ: Դե աղջիկս 18 տարեկանա դառել, նորմալա, որ իրան ծաղիկ բան են ուղարկում, տղաներ են հավանում իրան, բայց որ իմացանք ովա ուղարկել, կատաղել էինք:

Առանց ամաչելու էլ զապիսկա էր թողել ծաղիկների մեջ, տենց իմացանք: Ուղարկել էի մեր հարևանի տղեն, ով 28 տարեկանա ու ամուսնացածա, պատկերացնու՞մ եք, չեմ հասկանում ինչովա մտածում, որ տենց բաներա անում: Ամուսինս կատաղել էր, գնացել էր հարևանիս տուն, նենց կռիվ սարքեց, հազիվ եմ տուն բերել, որ աղջկաս օրը հարամ չդառնա, լավա երեխես վարսավիրանոցում էր, էդքան բանը չտեսավ, թե չէ տրամը կքցեր: Ամուսինս էդ անամոթի հետ խոսեց, նենց տեղը դրեց, հլը դրան նայեք, կնը մի ամիսա գնացելա Ռուսաստան ծնողների մոտ, սա իրան լավա զգում, չի էլ ամաչում:

error: Content is protected !!