75687698

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ հայտարարելով, որ դա վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մեկուսացման» մասին։

bayden

«Ես հարգանքի տուրք եմ մատուցում Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրներին այս պատմական նստաշրջանը հյուրընկալելու համար: Քվեարկությունը բացահայտում է Պուտինի մեկուսացումը։ Այն նաեւ պատասխանատվություն է դնում Բելառուսի վրա՝ այս պատերազմում իր անընդունելի մասնակցության համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Բանաձեւը «պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ, ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերել իր ամբողջ զինված ուժերն Ուկրաինայի տարածքից՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

654546889576

Բայդենն իր հայտարարության մեջ կրկնել է, որ ագրեսիայի համար «մեղավոր» է միայն Ռուսաստանը։ «Ռուսաստանն է պատասխանատու մարդու իրավունքների կործանարար խախտումների եւ միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում իրական ժամանակում։