Ռիմա տատը երեք երեխաների մայր է : Երեխաներից երկուսը ամուսնացել են ու գնացել Ռուսաստան, իսկ մյուս աղջիկը բնակվում է Արարատի մարզում: Ռիմա տատի աղջիկներից ոչ մեկ չի այցելում մորը, անգամ գումարով օգնելու ցանկություն չունեն: Թոշակի հույսով ապրող տատին ավելի շատ հիմա օգնում են հարևանները ու հասարակական կառույցները:

Ձմռան վառելիք տատը այս տարի չի ունեցել, փոխարենը՝ հարևանի տղաներն են հավաքվել գնել, այն կոտրել ու շարել բակում: Ռիմա տատը անչափ շնորհակալ է այն մարդկանցից, ովքեր մտահոգ են իր համար: Իսկ աղջիկներից անգամ հույս չունի, թե մի օր կգան իր դուռը կբացեն, ու կհարցնեն՝ ոնցա ինքը: Նրա խոսքով աղջիկները ավելի շատ դրսի կյանքն են սիրել, տուն շատ ուշ էին գալիս, կամ չէին գալիս, երբ դեռ ամուսնացած չէին:

Հիմա իր համոզմամբ նրանք նույն կերպ շարունակում են ու հավանաբար մոռացել են անգամ, որ հեռավոր մի անկյունում իրենց մորն են թողել, ով ժամանակին ամեն բան արել է, որ նրանք նեղություն չկրեն: