Սարսափելի պատմության չվերացող հետքերը. Գայանեն երբեք թույլ չի տա, որ իր երեխան ճանաչի ու տեսնի իր հորը

Գայանեն 20 տարեկան է եղել, երբ ծնողների կամքին դեմ գնալով` ամուսնացել է ու տեղափոխվել ամուսնու ծնողների հետ ապրելու: Մի քանի ամիս անց պարզել է, որ իր ամուսինը հանացգործ աշխարհի մարդ է ու շատ վտանգավոր անձնավորություն: Ամեն անգամ տուն գալուց, եթե մի թեթև խոսակցություն էր լինում ամուսինը գործի էր դնում բռունցքները:

miaynak

Հղիության վերջին ամսում է եղել կինը, երբ ամուսինը եռման ջուրը լցրել է նրա վրա: Ամբողջությամբ այրվածքներ ստացած կինը՝ մի կերպ է կարողացել ծննդաբերել ու փրկել երեխայի կյանքն: Այդ օրվանից նա տեղափոխվել է իր հայրական տուն ու այլևս ոչ մի կապ չի պահել ամուսնու ու նրա ընտանիքի հետ:

mom

Հայրը մի քանի անգամ սպառնացել է, որ երեխային կտանի իր մոտից, բայց դատարանը որոշել է, որ ամուսինը վտանգավոր անձ է ու նրա մոտ երեխա մնալ չի թույլատրվում: Այս մասով Գայանեն կարծես հանգիստ է, որ երեխան այլևս դատարանով պաշտպանված է ու հայրը նրան մոտ գալ չի կարող: