Մինչև հիմա չեմ իմացել, որ տատս 44-օրյայի վախտ տենց բանա արել․ ես էդ ժամանակ սահմանին կանգնած էի, դու մի ասա տատս էլ պարապ նստած չէր, տեսեք ինչերա արել, նոր եմ իմանում

44-օրյայի ժամանակ պարտադիր ծառայության էի: Պատերազմը հենց սկսեց, գնացինք սահման, էդ դաժան օրերի մասին ոչ ուզում եմ հիշեմ, ոչ էլ առավել ևս պատմեմ: Եկել եմ տատուս մասին պատմեմ, նոր եմ իմանում ինչերով էր զբաղված պատերազմի ժամանակ:

Մի քանի օր առաջ մենք մերոնցով հավաքված էինք, խոսում էինք, մեկ էլ պատերազմի մասին թեմա բացվեց, կողքից էլ մերոնք սկսեցին ինչ որ ոսկու մասին խոսել: Դու մի ասա տատս իրա պահած ոսկիները վերցրել, դրանց փողով մեզ համար սնունդ բանա առել, բայց մեծ մասն էլ տվելա մի մարդու, ով որ դիրքերի համար ինչ որ բաներա առել:

Ու ես երկու տարի հետո եմ իմանում, որ տատս տենց բաներա արել, հպարտանում եմ, մարդիկ մի փոքր բան են անում, սաղ աշխարհին հայտարարում, տատս էլ ինչ ուներ չուներ տվեց, որ մեզ համար բան ման առնի, բայց էսքան ժամանակ ոչ մեկի մոտ չի բարձրաձայնել էդ ամենը: