Միսը նույնպես թանկացել է

Այսօր հայկական ԶԼՄ-ները գրեցին, որ Հայաստանում խոզի մսի գինը բարձրացել է: Այն անցնում է 4000 դրամի սահմանը:

Մասնավորապես հայտնում են, որ խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ: Նույնպես և ազդրամսի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ:

2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով:

Այս ցուցանիշը միայն խոսի մսին չի վերաբերում: Նկատելի կերպով թանկացել է նաև տավարի միսը: Այն 4400 դրամ է, իսկ աղացած մսի մեկ կիլոգամը հասնում է 3000 դրամի: Գառան միսը նւոյնպես գնաճի ազդեցությամբ թանկացել է՝ գերազանցելով 4000 դրամը:

Նշենք, որ գնաճը կարող է արդարացված լինել միայն վերջին դեպքում, քանի որ ոչխարի մսի արտադրության ծավալները զգալի կերպով նվազել են: Տոկոսային հաշվարկով՝ 11.4 տոկոսով:Եվ միայն այս դեպքում է, որ մսի բարձր գինը հնարավոր է պատճառաբանել:

error: Content is protected !!