Մորս տանել չեմ կարողանում, կյանքս կերելա արդեն, ավելի լավ էր մեր չունենայի, քան ինքը լիներ. էն օրը դուրսը նենց խայտառակությունա արել, վերջնական որոշել եմ տանեմ ծերանոց

Երևի աշխարհի երեսին տենց մեկը չկա, որ իրա մորը էդքան չսիրի ու իրա մորից էդքան զզվի, ոնց որ ես եմ զզվում։ Գիտեմ, որ վատ բան եմ ասում, բայց ով էլ լիներ իմ տեղը նույն ձև կխոսեր։ Մերս բառիս բուն իմաստով կյանքս կերելա ու կործանել, ով էլ լիներ իմ տեղը էդքանից հետո հաստատ չէր դիմանա։

Սկզբում ինձ ու ընկերոջս բաժանեց, հետո նենց արեց, որ լավ աշխատանքս կորցնեմ։ Էս ամենը հերիք չի, ամեն օր գլխիս մի պատուհասա բերում։ Էն օրը դուրսա էկել փողոց ու հարևանների պատմելով սկսելա ինչ որ վատ բառեր գոռալ։