Բանվորները աշխատելուց են եղել մոսկովյան հյուրանոցում վերելակների սարքավորումների վերանորոգման բաժնում։

Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել Մեծ Յակիմանկա փողոցում գտնվող հյուրանոցում վերելակի ընկնելու հետևանքով երկու տղամարդու կյանքից հեռանալու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Մոսկվայի դատախազությանTelegram-ալիքը։Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ին Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում։ Նախնական տեղեկություններով՝ 30 և 32 տարեկան աշխատողները կյանքից հեռացել են վերելակի խցիկի ընկնելու հետևանքով վերելակների սարքավորումների վերանորոգման ժամանակ:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, մահացածները Հայաստանի քաղաքացիներ են, աշխատել են կապալառու կազմակերպությունում։Նշվում է, որ հյուրանոցի այդ վերելակը նախատեսված էր անձնակազմի համար։ Վերելակի ընկնելու պահին աշխատող տղամարդկանցից մեկը հենց խցիկում է եղել, մյուսը՝ վերևում։Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը):