Մոսկվայում, հայ կնոջ վրա հարձակված թուրքին՝ ռուս խանութպանը հետապնդել է ու բռնել

Հայերի համար այս պահին ՌԴ-ն ամենից վտանգավոր երկրներից մեկն է համարվում: Այստեղ թուրքերը այնքան շատ են, որ երբեմն վտանգավոր է դառնում տանից միայնակ դուրս գալը: Հատկապես, վերջին զարգացումներից հետո, այս խնդիրը ավելի սուր բնույթ է ստացել:

moscow

Մի քանի օր առաջ Մոսկվայի ծայրամասերից մեկում հայ կնոջ վրա փողոցում հարձակվել է ազգությամբ թուրք մի տղամարդ, ով մոտավորապես 40 տարեկան է եղել: Տղամարդը նախքան հարձակվելը` հետապնդնել է կնոջը, հետո մոտեցել նրան, հայհոյանքներ տվել ու սկսել քաշքշել նրա հագուստից:

polic

Մոտակայքի խանութի տերերից մեկը նկատել է տղամարդուն ու անմիջապես վազել՝ կնոջը օգնելու: Ռուս պապիկին տեսնելուց հետո, թուրքը փախուստի է դիմել, բայց մի քանի հոգի այդ պահին դա տեսնելով, հետապնդել են նրան ու բռնել: Ոստիկանները փորձում են պարզել՝ ինչ է դրդել տղամարդուն հարձակվել հայ կնոջ վրա: