Մշակութային հաստատությունները անելանելի վիճակում են. բոլոր ներկայացումները չեղարկվում են, հադիսատես չկա

Հայաստանի մշակութային հաստատությունները վերջին սահմանափակումներից 2 շաբաթ անց անելանելի վիճակում են։Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը վերջին սահմանափակումների ազդեցությունը միանշանակ բացասական է գնահատում ու ներկայացնում հիմքերը։

patkerasrah

«Առնվազն 3-4 անգամ այցելուների թիվը պակասել է։ Ստիպված ենք լինում ներկայացումներ չեղարկել։ Նախկինում շաբաթ-կիրակի օրերին խաղում էինք 2 ներկայացում, իսկ հիմա` մեկը, բայց տոմսերը մի կերպ են վաճառվում կամ չեն վաճառվում։ Շատ բարդ վիճակ է»,- ասաց Բաբայանը։

Տնօրենի համար այս իրավիճակը սպասելի էր. մինչև սահմանափակումը մտցնելն էր հայտարարում, որ QR կոդի պարտադիր պահանջից հետո մարդիկ ուղղակի դադարելու են տոմսեր գնել և մշակութային կենտրոններ այցելել։«Ես անընդհատ տարբեր թատրոնների իմ կոլեգաների հետ զրուցում եմ, բոլոր տեղերում նույն վիճակն է։

national-gallery

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Արտյոմ Նաղդյանն էլ ստեղծված իրավիճակը կրիտիկական է համարում, քանի որ տոմսերի վաճառքն ավելի քան 60 տոկոսով կրճատվել է։