muradov

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Այսօր Գյումրիում հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

despan

«Մասնավորապես ակտիվ գործունեություն է ծավալում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը, որն այժմ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է, բայց շարունակում է աշխատել երկու կողմերում իր ունեցած կապերով»,– ասաց դեսպանը։

muradov

Նա նաև նշեց, որ գերիների հարցում ռուսական կողմի դիրքորոշումն ի սկզբանե եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը։«Ցավոք, դա չստացվեց անել այնքան հեշտ ու արագ, որքան կցանկանայինք, բայց աշխատանքը շարունակվում է։ Մենք շատ լավ հասկանում ենք խնդրի սոցիալ–հոգեբանական ողջ սրությունը, դրա կարևորությունը գերիների ընտանիքների ու Ադրբեջանում պահվող անձանց համար»,– ասաց Կոպիրկինը` վստահեցնելով, որ Ռուսաստանն անում է հնարավորը խնդրի արագ լուծման ու խաղաղության հաստատման համար։