yura pap

Յուրա պապան արդեն մեկ ամիս է, ինչ ապրում էր փողոցում, քանի որ հարսն ու հարազատ տղան որոշել էին դուրս անել իրեն տանից: Յուրա պապը մի քանի տարի առաջ իր տունը նվիրաբերել էր որդուն ու հիմա ոչ մի բան չէր կարող անել ու ստիպված էր հայտնվել դրսում:

Նա քնում էր կանգառում, սնվում ինչով որ կպատահի ու մի կերպ դիմանում ցրտին, քանի որ արդեն դեկտեմբեր ամիսն էր:

axb

Օրերից մի օր էլ, երբ նա կուչ եկած ուտում էր աղբամանի մոտից գտած իր սնունդը, նրան մոտեցավ մի տղա՝ մոտ 25 տարեկան: Տղան ասաց, որ մոտակայքում է աշխատում ու ամեն օր գործի գնալիս տեսնում է ծերունուն, խնդրեց նրան պատմել, թե ինչպես է հայտնվել այս վիճակում:

Ծերունին պատմեց ամբողջ պատմությունը, իսկ տղան, ում անունը Վարդգես էր, խնդրեց պապիկին իր տուն տեղափոխվել՝ միասին ապրելու: Նա ասաց, որ Արցախից է և այստեղ միայնակ է ապրում:

Այդ օրվանից Յուրա պապիկը տեղափոխվեց Վարդգեսի տուն ապրելու, իսկ ժամանակի ընթացքում այնքան մտերմացան, որ ունեցան հարազատ հոր ու որդու նման հարաբերություններ:

vardges