paris-fashion

Նախորդ տարվա գարնանը Նաոմի Քեմբելն առաջին անգամ մայր է դարձել։ Մոդելը երկար ժամանակ ցույց չէր տալիս դստերը, իսկ հիմա նրա հետ հայտնվել է բրիտանական «Vogue»-ի շապիկին։

NAOMI

Ամսագրին տված հարցազրույցում մոդելը հերքել է երեխային որդեգրելու մասին լուրերը։ «Նրան չեն որդեգրել, նա իմ երեխան է»,- ասել է Նաոմին։ Նա նաեւ խոստովանել է, որ շատ քչերին է պատմել այն մասին, որ պատրաստվում է մայր դառնալ։ «ես մի ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել մարդկանց, որոնք գիտեին, որ ես երեխա եմ ունենալու»,- ասել է մոդելը՝ հավելելով, որ դուստրն «ամենամեծ օրհնությունն է, որ ինքը երբեւէ կարող էր պատկերացնել»։

naomi

Նաոմին բազմաթիվ անգամներ պատմել է, թե որքան է երազում մայր դառնալ։ Նա հարաբերություններ է ունեցել հանրաճանաչ ու հարուստ տղամարդկանց հետ, սակայն հղիանալ չի հաջողվել։ Արդյունքում Նաոմին իր վաղեմի երազանքը կարողացել է իրականություն դարձնել միայն 50 տարեկան դառնալուց հետո։