gom

Նարեն այս տարի կդառնա 8 տարեկան, բայց իր տարիքի համար երեխան բավական շուտ է մեծացել: Պատճառը գուցե այն հոգսն է ու կենսակերպը, որով ապրում է աղջիկը: Ծնողները Նարեին պարբերաբար ծեծել են ու թույլ չեն տվել դպրոց հաճախել:

anasnagom

Նարեի խոսքով ծնողները խմելու հետ սեր ունեին ու ամեն երեկո պարտադիր հարբում էին, հետո սկսում իրար հայհոյել, ծեծել ու արդյունքում տուժում էր ինքը, քանի որ նրանց բաժանելու ժամանակ հարվածներ ստացողը հենց ինքն էր լինում:

anasnagom

Մի քան տարի երեխան պարբերաբար փորձել է փախնել տանից, բայց սոցիալական ծառայության աշխատողները նրան վերադարձրել են նորից ընտանիք: Հիմա, աղջիկը այլևս չի ցանկանում տուն վերադառնալ ու մի քանի ամիս է, ինչ փախել էր ու բնակվում էր հարևան գյուղի անասնագոմում: Հիմա երեխայով զբաղվում են հատուկ մասնագետները ու վստահեցնում են, որ երեխան այլևս տանից փախնելու պատճառ չի ունենա: