expo

Ինչպես արդեն նշել ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ  Էմիրություններում։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄԷ պաշտոնատար անձանց հետ, իսկ այսօր նախագահն այցելել է «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում ՝  Հայաստանի տաղավար։

Նշենք , «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները: Տաղավարի ղեկավար Լիլիթ Հակոբյանը նախագահին ներկայացրել է տաղավարի ցուցադրությունների , գործարար այցելությունների մասին։ Արմեն Սարգսյանը շրջել է տաղավարում և ծանոթացել ներկայացված նմուշներին։

Նախագահը  կարևորել է համաշխարհային այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա ոչ միայն նոր գործարար հարաբերություններ հաստատել, այլև փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ դառնալ։