«Քաղաքը զգում ես մարդկանցով, ապրում նրանցով, կարոտում նրանց, ուժեղանում նրանցով»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

nazeni

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Նազենին սեւ փետրաբաճկոն է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, գլխաշոր, պայուսակ։ «Քաղաքը զգում ես մարդկանցով… ապրում նրանցով, կարոտում նրանց… ուժեղանում Նրանցով: Ես շնորհակալ եմ ԻՄ մարդկանց… ուղղակի շնորհակալ եմ, որ ԿԱՆ: Էդքան բան»,- գրել է նա։

nazeni

«Քաղաքը, որը միշտ սպասում է ու գրկում քեզ՝ կարոտած: Քաղաքը, որը թաքցնում է ձմռանն իր գույները, որպեսզի մարդի՛կ դառնան գունավոր ու հոգ տանեն իր մասին: Քաղաքը, որը լռում է, երբ անհանգիստ է ու տխուր, և աղմկում, երբ գարնան սպասման մեջ է: Քաղաքը՝ ծնողի պես ներող ու հասուն,երեխայի պես ծիծաղկոտ ու միամիտ իմ ԵՐևԱՆ- քաղաքը: Արևալույսով թող բացվի նոր օրդ, խավարը վանվի ու մնա Լույսը: Մնա Մարդը: Մնա՛ Սերը»,-գրել է նա: