Նենց բան եմ արել, որ ինձ չեմ կարողանում ներեմ, հարսս արժանի չէր, հիմա եմ հասկանում. չգիտեմ ոնց ուղղեմ սխալս, մի խորհուրդ տվեք

Էս ինչ էր, էս ինչ սխալ արեցի ես, ինչ եմ անելու: Հարսիս հետ սաղ օրը կռվում էի, հիմա եմ հասկանում, որ անտեղի: Մեկ ճաշին էի կպնում, մեկ մաքրածին, հետո թե ինչ մեղու կծեց, պահանջում էի, որ իրա աշխատավարձը տա ինձ: Հիմա եմ հասկանում, որ սխալ էի:

Էնքան հետը կռվեցի, տղուս էլ իրա դեմ հանեցի, բաժանվեցին, այսինքն բաժանեցի իրանց, հիմա թոռս մեկ մոր հետա, մեկ հոր, նորմալ ընտանիքում չի մեծանում, բայց դե տեսնում եմ, որ տղես տանջվումա: Գնացել էի հարսիցս ներողություն խնդրելու, բայց դուռը չբացեց: Տո շատ էլ ճիշտ արեց, ինձ նմանին էլ որ հարսը կընդունի:

Էլ ինչ անեմ, խնդրում եմ, ոնց հետ բերեմ հարսիս, ոնց անեմ նորից միանան, ախր չեմ կարում գլուխս հանգիստ բարձին դնեմ: