grigor

Քաղաքապետի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Քաղաքապետի դեմ վերջին ամիսներին ծավալվող մեդիատեռորը, շատերին է անհանգստացնում։

Ոմանք կարծում են, որ իշխանությունների հետ չհամագործակցելը, թանկ կնստի Մարությանի վրա, քանի որ վերջինս հենց նրանց շնորհիվ է դարձել քաղաքապետ։ Մինչ այս աղմկոտ պատմությունը կստանա իր վերջնական հանգուցալուծումը, շատ ՔՊ- ականներ փորձում են իրենց փաստերը առաջ բերել ու հանրությանը բացատրել` ինչու են անվստահություն հայտնել քաղաքապետին։

hayk

«Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, ով վայր է դրել ավագանու անդամի մանդատը այսօր  Facebook-ի իր էջում գրել է․ «ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը, երբ շատերիս արդեն պարզ էր, որ քաղաքապետ-ավագանի և քաղաքապետ-քաղաքական թիմ հարաբերություններն արդեն քայքայված են, իսկ քաղաքային տնտեսության կառավարման հարցում բախվող շահերը ոչ մի լավ տեղ չեն տանում։

qax

Կուսակցությունից դուրս գալու մասին լուրը տարածվում է հենց կուսակցության կողմից այն ժամանակ, երբ հստակ ցուցում է տրվում պահանջել քաղաքապետի հրաժարականը։ Քաղաքապետը բնականաբար մերժում է այդ պահանջը, որից հետո գործի է դրվում ավագանիների միջնորդությունը»։