2022-ի նորաձևության միտումներն արդեն հայտնի են, այս գուները պահարանում ունենալը պարտադիր է

GIGI

VOGUE-ը ներկայացրել է բարձր նորաձեւության 2022 թ. գարուն-ամառ սեզոնի հիմնական միտումները:

versace

Ըստ այդմ, գերակշռում են մեծ ժապավենները, շղարշները, փետուրների առատությունը: Սրանք այս տարվա համար թրենդային են: Որոշ կուտուրիեներ ավելի համարձակ են գտնվել՝ շեշտադրելով «մերկությունը» իրենց հավաքածուներում:

AACRlE

Օրինակ, Պիերպաոլո Պիչոլլին Վալենտինոյի համար ներկայացրել է երկար զգեստներ՝ նախընտրությունը տալով ուսերի ու կրծքի լայն բացվածքին, ոտքերը մերկացնող ծայրահեղ կարճ զգեստներին, անգամ այնպիսի ուլտրակարճ հագուստներին, որոնք չեն թաքցնում նույնիսկ գուլպաների վերին երիզները: