katoghikos

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Կաթողիկոսը հանդիպել էր նորաօծ քահանաներին, տվել իր օրհնությունը՝ սպասվող առաքելության մեջ, ինչպես նաև խոսել հոգևորականի բարդ ու դժվարին աշխատանքից։

Այսօր արդեն, Մայր Առոթ Սուրբ Էջմիածնի տեղկատվական համակարգը հրապարակեց նորաօծ քահանաների նշանակումների մասին նորությունը։ Համաձայն հրապարակման՝
արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Գրիգորյանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերում,

Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Հակոբյանն ու Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը ծառայության են կոչվել Արցախի թեմում,

Արժանապատիվ Տ. Տիրան քահանա Նահապետյանը ծառայության կանցնի Մասյացոտնի թեմում,

Արժանապատիվ Տ. Արտավազդ քահանա Սիմոնյանն ծառայության կանցնի Գուգարաց թեմում,

Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ. Արամ քահանա Կարապետյանը ծառայության են նշանակվել Վայոց Ձորի թեմում,

Արժանապատիվ Տ. Մաղաքիա քահանա Գևորգյանն իր ծառայությունը կիրականացնի Արագածոտնի թեմում,

 Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Հակոբյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում,

Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանն իր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում,

Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։

Հետաքրքիր ու կարևոր է, որ նորաօծ քահանաները, ինչպես տեսնում ենք, չեն կենտրոնացել մեկ տարածքում, այլ Կաթողիկոսի նշանակմամբ, անցել են ծառայության Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սահմաններում գործող թեմերում՝ իրենց ծառայությունը բերելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մաղթենք նորաօծ քահանա հայրերին խաղաղ և աստվածհաճո ծառայություն։