Sheremetyevo

Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի հարավում ժամանակավորապես դադարեցվել է 12 օդանավակայանի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ սահմանափակումները գործելու են մինչև մարտի 2-ը:

Sheremetyevo

Խոսքը հետևյալ օդանավակայանների մասին է.

Դոնի Ռոստով (Պլատով օդանավակայան)

Կրասնոդար (Պաշկովսկի օդանավակայան)

Անապա (Վիտյազևո օդանավակայան)

Գելենջիկի օդանավակայան

Էլիստեի օդանավակայան

Ստավրոպոլի օդանավակայան

Բելգորոդի օդանավակայան

Բրիյանսկի օդանավակայան

Օրելի օդանավակայան

Կուրսկի օդանավակայան

Վորոնեժի օդանավակայան

Սիմֆերոպոլի օդանավակայան:

6767887-678

Միևնույն ժամանակ չեղարկվել է ավելի քան 70 չվերթ մոսկովյան օդանավակայաններից դեպի երկրի հարավ: Մասնավորապես, չեղարկվել են չվերթները դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդոր, Սոչի, Անապա, Գելենջիկ, Սիմֆերոպոլ, Վոլգոգրադ, Աստրախան: