aragac

 «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանն ու իր ռուս գործընկերը՝ Սերգեյ Բաժենովը, այսօր՝ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել են բացառիկ ու նմանը չունեցող թռիչք։ Զարմանալի կերպով օդապարիկով նրանք հաջողել են անցնել Գյումրիից-Երևան  հատվածը՝ Արագած լեռան գագաթների վրայով:

 Բարսեղյանի խոսքով՝ թռիչքը փորձնական էր՝ համաշխարհային  ռեկորդ սահմանելուն ընդառաջ: Նրա խոսքով՝ ռեկորդը նախորդ տարի էլ են փորձել իրականացնել, սակայն տեխնիկական խնդիրնրեի պատճառով այն ձախողվել է։ Այս տարի, ինչպես նշում է Բարսեղյանը, արդեն ավելի պատրաստ են և սպասում են եղանակային բարենպաստ պայմանների։

«Ռեկորդային թռիչքը իրականացնելու ենք  Ռուսաստանում, այն  առանց վայրեջքի ամենաերկարատև թռիչքն է լինելու՝ մոտավորապես 35 ժամ տևողությամբ»,- պատմել է Նաիրի Բարսեղյանը։

Այսօր Հայաստանում իրականացրած թռիչքը մեկնարկել է Գյումրու Վարդանանց հրապարակից։ Ապա անցնելով Արագածի գագաթին՝ 6100 մ բարձրության վրա, վայրեջք են կատարել Եղվարդում: Այն նաև շատ լավ հնարավորություն է տվել  փորձարկելու  հատուկ հանդերձանքը, տեխնիկական միջոցները, քանի որ իրական թռիչքի ժամանակ օդի ջերմաստիճանը լինելու է մինչև -350 C: