ԱՄՆ-ի օդային տարածքն այսօրվանից փակ կլինի Ռուսաստանի համար. պատժամիջոցները շարունակվում են

ԱՄՆ-ը փակում է իր օդային տարածքը ռուսաստանյան բոլոր ինքնաթիռների համար, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի օրը կոնգրեսում ելույթի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

4578475

«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք մեր դաշնակիցներից հետո, Ռուսաստանի էլ ավելի մեկուսացման համար փակում ենք ամերիկյան օդային տարածքը ռուսաստանյան բոլոր ավիաչվերթերի համար ու ավելացնում ենք ճնշումը տնտեսության վրա»,-ասել է նա։

45768878

ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության հաղորդմամբ, ԱՄՆ-ի օդային տարածքն օգտագործելու արգելքը վերաբերում է Ռուսաստանի հետ կապված բոլոր ինքնաթիռներին, այդ թվում՝ չարտերային չվերթեր իրականացնող օդանավերին։