ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիից անակնկալներ սպասելու օր է։ Փորձեք օրվա ընթացքում նրա հետ ավելի սիրալիր լինել, քանի որ դա կօգնի, որ նա ավելի լավ կողմնորոշվի նվերի ընտրության հարցում։ Ամեն դեպքում նրա մատուցած նվերը ձեզ հաստատ դուր է գալու։

horoskop

ՑԼԵՐ

Այսօր սիրելիից ինչ-որ կարեւոր բան կիմանաք ձեր մասին, ինչն էլ էականորեն կփոխի ձեր կյանքի ընթացքը, գոնե` մոտական մեկ շաբաթում:Մի փորձեք նրանից ավելին պահանջել, քանի որ նա դրան դեռևս պատրաստ չի։ Նրան տվեք ժամանակ ու կհասկանաք, թե ինչպես էնա փեխվում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե դուք արտասահմանում բարեկամներ ունեք, ապա այսօր նրանցից լուր կստանաք` անսպասելի նորություններով, որոնք ձեզ կզարմացնեն եւ կմտահոգեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված չի լինի երկար համոզել ձեզ ընդունել իր օգնությունը: Դուք կընդունեք այն ինքնակամ եւ մեծ ուրախությամբ, քանի որ այլ ելք պարզապես չեք ունենա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի սիրելիին զվարճացնելը, ստիպել նրան ծիծաղել ձեր կատակների կամ ակնարկների վրա: Եթե ստացվի, կարող եք ձեզ հաղթանակած համարել, իսկ եթե ոչ, նշանակում է, որ դեռ պետք է աշխատեք այդ ուղղությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի փոխեք ձեր ոճը: Միայն թե, այնպես արեք, որ ձեր նոր կերպարը սիրելիի սրտով լինի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե չափից դուրս շատ մտածել այն մասին, թե սիրելին ինչ կարծիք ունի ձեզ հետ կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Միեւնույն է` չեք կարողանալու գուշակել նրա մտքերը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ ջանք պետք է թափի, որպեսզի կարողանա գրավել ձեր ուշադրությունը: Նա լավ է սերտել ձեր սովորությունները եւ նախասիրությունները, այնպես որ, դժվար թե նա շատ տանջվի:

love

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ թվում է, թե ձեր անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է, եւ որ ձեր սիրելին ոչ մի տեղ չի գնա ձեզանից: Ցավոք, դա միայն թվում է ձեզ: Աշխատեք սիրելիին այսօր ավելի շատ ուշադրություն դարձնել: Դա միայն ձեր օգտին կլինի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Մի լավ քնեք այսօր, որպեսզի պատրաստվեք գիշերվան, որը սիրային տեսանկյունից շատ բուռն է լինելու: Ձեր հոգին եւ սիրտը կարող են հոգնել, այնպես որ` ժամանակ հատկացրեք դրանց «լիցքավորման» համար, որպեսզի դրանք դիմանան:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել հասուն տարիքի մարդկանց հետ, այդ իսկ պատճառով` նրանց տեսնելիս ավելի լավ է լռեք եւ պարզապես ժպտաք: Ի դեպ, սիրելիի տարիքը հաշվի առնելով, մտածեք` արժե՞ այսօր հանդիպել նրա հետ, թե ոչ:

ՁԿՆԵՐ

Այսօր մի փորձեք գրավել սիրելիի ուշադրությունը: Նա կարեւոր գործով է զբաղված, եւ եթե նրան շեղեք, նյարդային շարժումներից բացի ոչինչ չեք տեսնի նրա կողմից: