showbiz

ArmLur.am-ը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է շոուբիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր 2021 թվականին հաստատվել են ԱՄՆ-ում՝ արտագաղթելով Հայաստանից:

Ինչպես հայտնի է հայտնիների անձնական էջերից, նրանցից շատերը հաստատվել են ԱՄՆ-ում: 2021 թվականին ԱՄՆ է մեկնել դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ում առաջնեկը ևս ԱՄՆ-ում ծնվեց:

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը նույնպես 2021 թ.  արտագաղթեց Հայաստանից՝ հաստատվելով ԱՄՆ-ում և տևական ժամանակ է, ինչ նա եթերում չի երևում:

Դերասան Բեն Ավետիսյանն ու կինը՝ Դինան Տոնոյանը նույնպես հաստատվել են ԱՄՆ -ում, որտեղ Բենը շարունակում է նկարահանվել հեռուստասերիալներում:

Հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանը ընտանիքի հետ ևս բնակություն է հաստատել Նահանգներում: Սակայն բազմիցս իր հարզացրույցներում նշել է, որ մի օր վերադառնալու է: Իսկ հեռանալու պատճառների մասին դերասանը ևս շատ է խոսել:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նույնպես անցյալ տարի մեկնեց հայրենիքից և ինչպես շատ հայտնիներ նա նույնպես իր առաջնեկին լույս աշխարհ բերեց  Միացյալ Նահանգներում:

Ավելի մանրամասն տեսանյութում.