Պապիկիս մահվանից հետո գտա այս գրությունը, այն կարդալուց ընտանիքս ուշքի չէի գալիս

Ես իմ կյանքը առանց պապիկիս չեմ պատկերացրել, նա այն մարդն է եղել, ով իր ժամանակի ամենամեծ մասը ինձ հետ է անցկացրել: Ժամերով կտաներ ինձ քաղաքում զբոսնելու, ծանոթացնելու մեր պատմությանը, մշակույթին: Ծնողներս աշխատանքի էին գնում ու ես իմ ամբողջ օրը պապիկիս հետ էի անցկացնում: Ինձ այնքան շատ էր սիրում, որ երբեմն ասում էր՝ չեմ ուզում քեզ մենակ թողեմ այս աշխարհում:

old-men

Այն ժամանակ լավ չէի գիտակցում պապիկիս ասածները, որովհետև փոքր էի: Մենք բավականին ապահոված ընտանիք էինք, պապիկս երկար տարիներ պաշտոն էր ունեցել ու կարողացել էր իր ընտանիքի համար բարեկեցիք կյանք ապահովել: Ես 18 տարեկան էի, երբ պապիկս մահացավ:

women

Երբ պապիկս մահացավ, մի քանի օր անց մայրս մի նամակ գտավ նրա անկողնու մեջից, պապս այդ նամակի մեջ խնդրել էր, որ հայրս որքան կարող է բարեգործություններ անի, որպեսզի մեր ընտանիքը մշտապես օրհնություններ ստանա իր արածի դիմաց: Ինքն էլ մշտապես բարեգործություններ էր անում, բայց երբեք չէր ցանկանում այդ մասին խոսել: Ես այդ օրվանից սկսած սովորեցի, որ իմ ունեցածից ու աշխատածից միշտ բաժին պետք է հանեմ կարիքավորներին ու որբերին: