Թոռանս սովորացրել եմ, որ հարցնեն էս պապիդ ես սիրում, թե էն մյուս պապիդ, իմ անունը տա․ մեկա խնամիս շաշ-շաշ ապրում ա, չի կարում մի հատ սիրուհի էլ պահի

Ասեմ, որ երջանիկ պապիկ եմ, քանի որ հինգ թոռ ունեմ, մեկը մեկից ոսկի, մեկը մեկից գանձ։ Տղուս երեխեքը ինձ շատ են սիրում, դե իրանց համար ինչ ասես առնում եմ, իրանց ամեն մի խոսքը անում եմ, չեմ թողում, որ երեխեքի խաթրին ինչ-որ մեկը կպնի։ Ասենք սովորացրել եմ թոռներիս, որ հարցնեն էս պապիդ եք շատ սիրում, թե էն մյուս պապիդ, իմ անունը տան։

Մեկ ա խնամուս համար մեկ ա, իրա համար շաշ-շաշ ապրում ա, չի կարում մի հատ սիրուհի էլ պահի, ի տարբերություն ինձ։ Ասում եմ այ մարդ, ինչի ես էսքան պասիվ, չես գալիս, չես զանգում իրար հետ շփվենք, իար հետ նառդի խաղանք, ասում ա մեծ մարդ եմ, առողջությունս չի ներում, հազիվ նստում մնում եմ։ Բայց ասենք ինձնից մի տարիյա մեծ։ Ես 64 եմ, բայց կարում եմ թոռներիս հետևից վազեմ։

Բայց էտ խնամիս շատ ա սիրում, որ իրան գովում են, դրա համար երկինքն ա բարձրանում, որ ինչ-որ մեկը թոռներին հարցնում ա, թե որ պապիդ ա ավելի լավ, ու պատասխանը ի օգուտ իրան ա հնչում։ Դրա համար էլ թոռներիս ամեն ինչ սովորացրել եմ, թո խնամիս իմանա ինչ կա։ Մի անգամ չտեսա երեխեքի ձեռը մի հատ շոլոկադ տար, մի հատ խաղալիք առներ։